Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում «Վիլլա Ստյուարտում» (ֆոտո)

13:58   2 սեպտեմբերի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այժմ բուժզննում է անցնում Հռոմի «Վիլլա Ստյուարտ» բժշկական կենտրոնում, որը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի եւ Մարզական բժշկության միջազգային ֆեդերացիայի  հավատարմագրում ունեցող բուժհաստատություն է, հաղորդում է pagineromaniste-ն։

Բուժզննում անցնելուց հետո Հայաստանի հավաքականի ավագը մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։

Մխիթարյանը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։

«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։

2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։