13:01 2 սեպտեմբերի, 2019Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ եւ մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, հաղորդում է PagineRomaniste-ն ներկայացնելով լուսանկար Հռոմի օդանավակայանից։
Հայաստանի հավաքականի ավագը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։
«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։
2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.