12:46 2 սեպտեմբերի, 2019Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Ֆերնանդո Լիորենտեն երկու տարվա պայմանագիր կնքեց իտալական «Նապոլիի» հետ։ 34-ամյա հարձակվողը կստանա տարեկան 2․5 միլիոն եվրո։
Ֆերնանդո Լիորենտեի նախորդ ակումբը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որի հետ պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը, եւ ֆուտբոլիստը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։
Լիորենտեն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Բիլբաոյի «Աթլետիկում», Թուրինի «Յուվենտուսում», իսպանական «Սեւիլիայում», Ուելսի «Սուոնսի Սիթիում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.