«Ռոման» կփորձի վարձակալել Հենրիխ Մխիթարյանին

10:37   2 սեպտեմբերի, 2019

Իտալական «Ռոման» կփորձի տրանսֆերային պատուհանի վերջին օրը (սեպտեմբերի 2) վարձակալել Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, հաղորդում է dailymail-ը՝ հղում անելով Sky Sports Italy-ին։ Եթե գործարքը տեղի ունենա, կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 25 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.