«Բավարիան» 6 գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը (տեսանյութ, ֆոտո)

19:23   31 օգոստոսի, 2019

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» «Ալյանս Արենա» ստադիոնում ընդունել էր «Մայնցին»: Նիկո Կովաչի գլխավորած թիմը հաղթանակի հասավ 6:1 հաշվով:

«Բավարիայի» կազմից աչքի ընկան Բենժամեն Պավարը, Դավիդ Ալաբան, Իվան Պերիշիչը, Կինգսլի Կոմանը, Ռոբերտ Լևանդովսկին և Ալֆոնսո Դևիսը: «Մայնցի» միակ գոլը խփեց հոլանդացի հարձակվող Ժան-Պոլ Բուտյուսը:

«Բավարիան» երրորդ տուրից հետո ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Առաջատարը «Լեյպցիգն» է՝ 9 միավորով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 6:1

Բենժամեն Պավար, 36, Դավիդ Ալաբա, 45, Իվան Պերիշիչ, 54, Կինգսլի Կոման, 64, Ռոբերտ Լևանդովսկի, 78, Ալֆոնսո Դևիս, 80 - Ժան-Պոլ Բուտյուս, 6

Image

Image

Image

Image



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։