«Փյունիկը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողի հետ

19:40   31 օգոստոսի, 2019

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 35-ամյա ռուս հարձակվող Դմիտրի Սիչյովի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Սիչյովը «Փյունիկին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Ռուս հարձակվողը նախկինում հանդես է եկել Տամբովի «Սպարտակում», Մոսկվայի «Սպարտակում», Մարսելի «Օլիմպիկում», Մոսկվայի «Լոկոմոտիվում», Մինսկի «Դինամոյում», Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», Կոկշետաուի «Օկժետպեսում» և Մոսկվայի «Կազանկայում»:

Ռուսաստանի հավաքականի կազմում Սիչյովն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Սիչյովը Ռուսաստանի հավաքականի կազմում 2008թ. դարձել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Փյունիկում» Սիչյովը հանդես կգա 19 համարի ներքո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։