Արաս Օզբիլիսը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

18:20   31 օգոստոսի, 2019

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 29-ամյա հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Օզբիլիզն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:

Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012 թվականից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օբզիլիսի նախկին ակումբը՝ «Բեշիկթաշը», խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։