Ալեքսանդր Կարապետյանի գոլն օգնել է «Սոչիին» հաղթանակ տանել

18:12   31 օգոստոսի, 2019

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Սոչին» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռուբինի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձկվող Ալեքսանդր Կարապետյանը հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Կրիստիան Նոբոայի փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ: «Սոչիի» կազմից աչքի են ընկել նաև Իբրահիմ Ցալագովը և Ֆյոդր Կուդրյաշովը: 

8-րդ տուրից հետո «Սոչին» 6 միավորով 14-րդն է մրցաշարային աղյուսակում:

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Ռուբին» - «Սոչի»՝ 0:3

Իբրահիմ Ցալագով, 22, Ֆյոդր Կուդրյաշով, 52, Ալեքսանդր Կարապետյան, 90+3



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.