ՉԼ․ Հայաստանի չեմպիոն «Լեոն» դուրս եկավ գլխավոր փուլ

11:28   31 օգոստոսի, 2019

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի I խմբի «Տիտոգրադ» (Չեռնոգորիա)-«Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 4:1 հաշվով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Լեոն» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: Գլխավոր փուլում երևանցիների մրցակիցները կլինեն «Նովո Վրեմյե Մակարսկան» (Խորվաթիա), «Օմոնիան» (Կիպրոս) թիմերը և նախնական փուլի B խմբի հաղթողը:

Գոլերը՝ Հակոբ Ուզունյան, 10:28, ինքնագոլ, Ֆրանցիսկո դե Կամպոս՝ 17:17, Դոս Սանթոս, 27:06, 30:31, Գարեգին Մաշումյան, 38:49



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։