«Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ «Երևանի» նկատմամբ (ֆոտո)

19:50   30 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 5-րդ տուրում «Փյունիկը» մրցեց «Երևանի» հետ: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը 4:1 հաշվով հաղթանակ տարավ:

9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մակեդոնացի կիսապաշտպան Դենիս Մահմուդովը, որը 42-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: 28-րդ րոպեին «Փյունիկի» երկրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում ինքնագոլի հեղինակ դարձավ «Երևանի» ռուսաստանցի պաշտպան Մաքսիմ Եվստիգնեևը: 85-րդ րոպեին «Երևանի» միակ գոլը խփեց Ռամազան Իսաևը:

Այժմ «Փյունիկը» 6 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Երևանը»՝ 5 խաղից հետո չունի վաստակած միավոր:

Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ, 5-րդ տուր

«Փյունիկ» - «Երևան»՝ 4:1

Դենիս Մահմուդով, 9, 42, Արտյոմ Սիմոնյան, 28, Մաքսիմ Եվստիգնեև (ինքնագոլ) - Ռամազան Իսաև, 85



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.