Հայ երկրպագուների երթը Լյուքսեմբուրգում «Արարատ-Արմենիայի» պատմական խաղից առաջ (Live)

20:43   29 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիա» ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբը (FC Ararat-Armenia Fan Club), «Ֆ91 Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից առաջ կազմակերպել երթ դեպի ստադիոն։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Լյուքսեմբուրգից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» եւ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» միջեւ տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2։1 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» հովանավորն է «Տաշիր Գրուպը»։

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։