Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել եւ չի միանա Հայաստանի հավաքականին

20:02   29 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ծնկի վնասվածք է ստացել եւ չի կարողանա միանալ ազգային թիմին Իտալիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում, հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը օգոստոսի 21-ին հրապարակել էր արտերկրում հանդես եկող եւ առաջիկա խաղերին հրավիրած 13 ֆուտբոլիստների ցուցակը։ Ընդգրկված էր նաեւ Պիզելին։

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, 20։00-ին, Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա՝ սեպտեմբերի 8-ին, 17։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։