Լևանդովսկի. Կոուտինյոն «Բավարիան» ավելի վտանգավոր է դարձրել

16:50   29 օգոստոսի, 2019

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծիք է հայտնել թիմի նորեկ, բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյի վերաբերյալ:

Լևանդովսկին վստահեցրել է, որ Կոուտինյոյի տեղափոխությունից հետո «Բավարիան» ավելի մրցունակ թիմ է դարձել:

«Ղեկավարության կողմից շատ ճիշտ քայլ էր Կոուտինյոյին ձեռք բերելը: Նա «Բավարիան» ավելի վտանգավոր ու մրցունակ է դարձրել: Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց Կոուտինյոն կատարելագործելու է իր խաղը և շատ հանդիպումների ելք է վճռելու»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Բարսելոնայից» վարձակալական հիմունքներով  1 տարով «Բավարիա» տեղափոխված Կոուտինյոն Գերմանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 1 պաշտոնական հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։