Մատա. Հնարավորություն ունեի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

23:13   28 օգոստոսի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան վստահեցրել է, որ ակումբը կրկին ցույց կտա այն խաղը, որը սովոր են տեսնել երկրպագուները: 

«Հնարավորություն ունեի ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն որոշեցի, որ պետք է մնամ և օգնեմ թիմին ցույց տալ այն խաղը, որը սովոր են տեսնել երկրպագուները:

Ուլե-Գունար Սուլշերին ժամանակ է պետք իր թիմը կառուցելու համար: Վստահ եմ, որ ամեն ինչ ստացվելու է»,- Մատայի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Խուան Մատան հունվարին մեկ տարով երկարաձգել է անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետը: 31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ լրանում էր հունիսին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։