«Բարսելոնայում» հույս ունեն արդեն օգոստոսի 29-ին ներկայացնել Նեյմարին

15:08   28 օգոստոսի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի արդեն օգոստոսի 29-ին ներկայացնել բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է El Chiringuito-ն։

Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Խավյեր Բորդասը հայտարարել է, որ Փարիզում ՊՍԺ-ի ղեկավարության հետ բանակցություններից հետո Նեյմարի վերադարձն ավելի մոտ է։

Սպասվում է, որ գործարքում կներառվի «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ։ Ֆուտբոլիստը Ինստագրամում անձնական տվյալների բաժնից հեռացրել է տեղեկությունը, որը «Բարսելոնայի» ֆուտբոլիստը։ «Բարսելոնան» Նեյմարի համար նաեւ կվճարի 160 միլիոն եվրո։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին 222 միլիոն եվրոյով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.