22:25 27 օգոստոսի, 2019Մադրիդի «Ռեալը» ցանկություն ունի ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Առաջիկայում կողմերը կսկսեն բանակցությունները։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Անցած շաբաթ «Սպորտինգի» ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն առաջարկել է Արքայական ակումբին։ Միջնորդը հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն է։
Բրունու Ֆերնանդեշը 2017-ին է տեղափոխվել «Սպորտինգ» իտալական «Սամպդորիայից»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.