Ֆեդերերը նվաճել է ATP Finals-ի ուղեգիր

21:15   27 օգոստոսի, 2019

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում հնդիկ Սամիտ Նագալի նկատմամբ հաղթանակի (4:6, 6:1, 6:2, 6:4) շնորհիվ նվաճել է ATP Finals-ին մասնակցելու իրավունք։

«Անհամբեր սպասում եմ Լոնդոն վերադառնալուս, որպեսզի դարձյալ խաղամ O2 մարզապալատում։ Դա իմ գլխավոր նպատակներից մեկն է։ Ես սիրում եմ մրցել մյուս առաջատար թենիսիստների հետ»,- 38-ամյա Ֆեդերերի խոսքը մեջբերում է atptour.com-ը։

Նոյեմբերի 10-17-ը Լոնդոնում անցկացվելիք ATP տարվա ամփոփիչ առաջնության ուղեգիր Ֆեդերերից առաջ նվաճել էին աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։