«Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ, ֆոտո)

21:11   26 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի չորրորդ տուրում Երևանի «Արարատն» ընդունել էր «Ալաշկերտին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» հարձակվող Տիագո Գալվաոն: 84-րդ րոպեին «Արարատի» հարձակվող Դմիտրի Ռիժովը հավասարեցրեց հաշիվը:

Այժմ «Արարատը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ալաշկերտը» 4 միավորով 5-րդն է:

Բարձրագույն խումբ, չորրորդ տուր 

«Արարատ Երևան» - «Ալաշկերտ»՝ 1:1

Դմիտրի Ռիժով, 84 - Տիագո Գալվաո, 45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։