«Բարսելոնայի» կամային հաղթանակը, Գրիզմանի դուբլը

00:53   26 օգոստոսի, 2019

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Բետիսի» հետ, որը առաջին հասավ հաջողության՝ հաշիվը բացելով 15-րդ րոպեին։ Կատալոնական թիմը ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի դուբլի, իսպանացի հարձակվող Կարլես Պերես Սայոլի, իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի եւ չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի գոլերի շնորհիվ հասավ կամային հաղթանակի՝ 5։2։

Վնասվածքների պատճառով «Բարսելոնայի» կազմից բացակայում էին, հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին, ուրուգվայցի Լուիս Սուարեսը, եւ ֆրանսիացի Ուսման Դեմբելեն։

«Բարսելոնան» 3 միավորով 9-րդն է, «Բետիսն» առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5։2 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 41, 50, Կարլես Սայոլ, 56, Ժորդի Ալբա, 60, Արտուրո Վիդալ, 77 – Նաբիլ Ֆեկիր, 15, Լորենսո Մորոն, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։