«Աթլետիկոն» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Սեւիլիային» (ֆոտո, վիդեո)

22:52   25 օգոստոսի, 2019

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ Լեգանեսում մրցեց տեղի համանուն թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

60-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Վիտոլոն աչքի ընկավ 71-րդ րոպեին։

«Աթլետիկոն» 6 միավորով հավասարվեց առաջատար «Սեւիլիային»։ «Լեգանեսը» երկու պարտությունից հետո վերջինն է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լեգանես» - «Աթլետիկո»՝ 0։1 (տեսանյութ)

Վիտոլո, 71



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։