Էմերի․ Ուրախ չենք, բայց մնում ենք լավատես

14:15   25 օգոստոսի, 2019

Ուրախ չենք, բայց մնում ենք լավատես, ասել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ մեկնաբանելով Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը։

«Առաջին խաղակեսում լավ էինք խաղում, ունեցանք պահեր, բայց երկրորդ խաղակեսում 11 մետրանոցը թուլացրեց մեզ։ Մենք լավ արձագանքեցինք երկրորդ գոլին, գրոհեցինք եւ փորձեցինք պահեր ստեղծել։

Մենք պետք է ավելի լավ վերահսկենք գնդակը, հզորացնենք պրեսինգը։ «Լիվերպուլը» պրեսինգի բաղադրիչով լավագույն թիմն է։

Մենք պետք է ընդունենք իրականությունը, բայց կարող ենք մոտենալ նրանց»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» Լիվերպուլում պարտվել է 1։3 հաշվով։  



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։