Էստոնիայի հավաքականի պաշտպանը համալրեց «Ալաշկերտը»

13:02   25 օգոստոսի, 2019

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Էստոնիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորայում», խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդում» և «Սոգնդալում», իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոեն» էր:

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: «Ալաշկերտը» լավ թիմ է, որը մշտապես պայքարում է չեմպիոնության համար և հանդես է գալիս եվրոպական մրցասպարեզում: Լավ կարծիքի եմ  նաև Հայաստանի առաջնության մասին, որտեղ հանդես է գալիս նաև հավաքականում իմ թիմակից, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Ամեն ինչ կանենք չեմպիոն դառնալու համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշեց «Ալաշկերտի» նորեկը:

Նիկիտա Բարանովը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականում, ներկայացրել է իր երկրի Մ-23 (3 խաղ), Մ-21 (13 խաղ, 1 գոլ), Մ-19 (14 խաղ) և Մ-18 (1 խաղ) հավաքականները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։