10:12 25 օգոստոսի, 2019Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցության հետ կապված միջադեպն արդեն լայն արձագանք է ստացել եւ մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպես նաեւ Հայաստանում: Արդեն տեղեկացրել էի, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին, որպեսզի ուսումնասիրվեր դեպքը: Արդեն ունենք պատասխան ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկիից»,- ասաց Մարիա Գեւորգյանը:
«ՖԻԴԵ-ն գործին ընթացք է տվել: Դեպքը մանրամասն ուսումնասիրվում է: Շուտով մեղավորները խստագույնս կպատժվեն»,- գրված է ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմլ Սուտովսկու պատասխանում:

Հիշեցնենք, որ Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանին մասնակցության հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից ադրբեջանցիների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ:
Մարիա Գեւորգյանին ընդունել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը նամակով դիմել է ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհուն մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով: Միջադեպին արձագանքել են նաեւ բազմաթիվ միջազջային լրատվամիջոցներ, այդ թվում եւ BBC-ի ռուսական ծառայությունը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.