«Ուրարտուն» ու «Գանձասար-Կապանը» հաղթողին չպարզեցին

21:21   24 օգոստոսի, 2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում «Ուրարտուն» սեփական խաղադաշտում մրցեց «Գանձասար-Կապանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

53-րդ եւ 54-րդ րոպեներին թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ «Ուրարտուի» կազմում տուգանային հարվածը գերազանց իրացրեց Վահագն Այվազյանը։ Մեկ րոպե անց անկյունային հարվածից հետո «Ուրարտուի» խաղացողը գրավեց սեփական դարպասը։

«Գանձասար-Կապանը» 3 միավորով 8-րդն է, «Ուրարտուն» ունի 1 միավոր եւ 9-րդն է։

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Ուրարտու» - «Գանձասար-Կապան»՝ 1։1 (տեսանյութ)      

Վահագն Այվազյան, 53 – 54, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։