«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Օլդ Տրաֆորդում» (ֆոտո, վիդեո)

19:55   24 օգոստոսի, 2019

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

Անգլիայի Ռոյ Հոջսոնի գլխավորած թիմի կազմում 32-րդ րոպեին հաշիվը բացեց գանացի հարձակվող Ջորդան Այուն։

69-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակած 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել մանչեսթերյան թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ 

89-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։

Սակայն ավելացված երրորդ րոպեին հոլանդացի պաշտպան Պատրիկ վան Անհոլտը խփեց «Քրիսթալ Փելասի» հաղթական գոլը՝ 2։1։

«Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով 5-րդ տեղում է, «Քրիսթալ Փելասը» նույնպես ունի 4 միավոր, սակայն գոլերի տարբերությամբ 10-րդն է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։2 (տեսանյութ)

Դենիել Ջեյմս, 89 - Ջորդան Այու, 32, Պատրիկ վան Անհոլտ, 90+3

Չիրացրած 11մ՝ Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), 69



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։