Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ ոքի է խաղացել Ղազախստանում անցկացվող մրցաշարում

14:08   24 օգոստոսի, 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցավ «Ղազախստանի նախագահի գավաթ» միջազգային 12-րդ մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Ղազախստանի Մ-17-2 հավաքականի և Հայաստանի Մ-17 թիմի միջև: Հանդիպումն ավարտվեց  ոչ ոքի՝ 2:2 հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Յուրի Քոլոզյանը, որը պարգևատրվեց Wolskwagen ընկերության հատուկ մրցանակով:

Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Յուրի Քոլոզյանը և Արթուր Սերոբյանը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եավ հետևյալ կազմով՝

 Հայաստան. Ռաֆայել Մանասյան (Նիկոլայ  Ասլանյան, 63), Ստյոպա Մկրտչյան, Էդգար Թամազյան (Հայկ Ռեչելյան, 63), Սպարտակ Հայրապետյան, Էրիկ Սիմոնյան (Գոռ Առաքելյան, 72), Սամվել Հակոբյան (Լևոն Վարդանյան, 58), Սամվել Սամվելյան, Սարգիս Սահակյան (Արթուր Սերոբյան 63), Կարեն Գալստյան, Կարեն  Հովհաննիսյան (Միքայել Ասլանյան 60), Յուրի Քոլոզյան (Տիգրան Սարգսյան 46)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։