Անչելոտի. Այժմ «Նապոլին» հզոր կազմ ունի

12:16   24 օգոստոսի, 2019

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ունեցած ձեռքբերումների մասին:

«Շատ գոհ եմ այն աշխատանքից, որ «Նապոլին» կատարեց տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը շատ գումար ծախսեց նոր ֆուտբոլիստների վրա, և այժմ «Նապոլին» մրցունակ թիմ է՝ մեծ հավակնություններով:

Մեր վերջին ձեռքբերումը Լոսանոն է, որի խաղին մենք հետևում էինք երկար ժամանակ: Այս տրանսֆերն իրականացնելը մեծ աշխատանք պահանջեց ակումբից»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 21-ամյա Լոսանոն «Նապոլի» տեղափոխվեց հոլանդական ՊՍՎ-ից: Իտալական ակումբը մեքսիկացի կիսապաշտպանի դիմաց վճարել է 38 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։