Նեյմարը նշել է, թե որքան աշխատավարձի դիմաց կհեռանա ՊՍԺ-ից

10:40   24 օգոստոսի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան շարունակում է անորոշ մնալ, հայտնում է Sport.es-ը:

27-ամյա հարձակվողի տեղափոխության համար ՊՍԺ-ի ղեկավարության հետ բանակցում են կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Չնայած այն հանգամանքին, որ թիմերից և ոչ մեկը ՊՍԺ-ի հետ չի եկել համաձայնության, Նեյմարն իր պայմաններին է ծանոթացրել իսպանական ակումբներին: Բրազիլացին կհամաձայնվի հեռանալ ՊՍԺ-ից, եթե ստանա 5 տարվա պայմանագիր՝ 35 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:

Իսպանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հիմա ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ Նեյմարը կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ի կազմում:

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։