00:24 24 օգոստոսի, 2019Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցում էր «Քյոլնի» հետ: Դորտմունդյան ակումբը հաղթանակ տարավ 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Քյոլնի» գերմանացի կիսապաշտպան Դոմինիկ Դրեքսլերը: Պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: «Բորուսիային» 86-րդ րոպեին առաջ մղեց Մարրոկոյի ազգային հավաքականը ներկայացնող պաշտպան Աշրավ Հակիմին: Խաղի ավելացված ժամանակում իսպանացի հարձակվող Պակո Ալկասերն ամրագրեց «Բորուսիայի» հաղթանակը:
«Բորուսիան» հիմա 6 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Քյոլնը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում:
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Քյոլն» - «Բորուսիա»՝ 1:3
Դոմինիկ Դրեքսլեր, 29 - Ջեյդոն Սանչո, 70, Աշրավ Հակիմի, 86, Պակո Ալկասեր, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.