Լևանդովսկին նոր պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

23:17   23 օգոստոսի, 2019

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր պայմանագիր կկնքի մյունխենյան ակումբի հետ, հայտնում է Bild-ը:

31-ամյա հարձակվողի նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը:

Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայում» հանդես է գալիս 2014 թվականից: Ակումբի կազմում լեհ հարձակվողը մասնակցել է 160 հանդիպման՝ դառնալով 130 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։