Սուլշեր․ Պոգբայի եւ Ռեշֆորդի միջեւ մրցակցություն չկա

16:39   23 օգոստոսի, 2019

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կշարունակի իրացնել 11 մետրանոցներ, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը։

«Մեր խաղում ոչինչ չի փոխվել, Ռեշֆորդն ու Պոգբան շարունակում են մնալ 11 մետրանոցի հաստիքային իրացնող։ Պոգբան չի զրկվի այդ կարգավիճակից։ Նա կշարունակի իրացնել, բայց խոսքը հաջորդ խաղի մասին չէ։

Պոգբայի եւ Ռեշֆորդի միջեւ մրցակցություն չկա։ Չզարմանաք, եթե Մարկուսը կամ Պոլը հաջորդ անգամ էլ մոտենան հարված իրացնելու։ Նրանք պարտադիր կանեն դա»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։1 հաշվով խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Պոգբան թույլ չտվեց Ռեշֆորդին իրացնել 11 մետրանոցը, որը նա ձախողեց։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։