16:06 23 օգոստոսի, 2019Իտալական «Նապոլին» հայտարարել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» մեքսիկացի հարձակվող Իրվինգ Լոսանոյին ձեռք բերելու մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Լոսանոյի տրանսֆերն ամենաթանկն է «Նապոլիի» պատմության մեջ՝ 40 միլիոն եվրո, գրում է իտալական մամուլը։
Լոսանոն «ՊՍԺ Էյնդհովենում» անցկացրել է 79 հանդիպում, խփել 40 գոլ։ Մեքսիկայի հավաքականի հետ 35 խաղում խփել է 9 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.