«Լիվերպուլ» - «Արսենալ»․ Հավանական մեկնարկային կազմերը

14:42   23 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երրորդ տուրի կենտրոնական խաղում կմրցեն «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Արսենալը»։

90min.com-ը ներկայացրել է գերմանացի Յուրգեն Կլոպի եւ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմերի հավանական մեկնարկային կազմերը։

«Լիվերպուլ»․ Ադրիան - Ալեքսանդր-Առնոլդ, Գոմես, Վան Դեյկ, Ռոբերտսոն – Ֆաբինյո, Վեյնալդում, Օքսլեյդ-Չեմբերլեն – Սալահ, Մանե, Ֆիրմինո։

«Արսենալ»․ Լենո – Մեյթլանդ-Նայլս, Սոկրատիս, Դավիդ Լուիս, Մոնրեալ – Գենդուզի, Ջակա – Օբամեյանգ, Սեբալյոս, Պեպե – Լյակազեթ։

«Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Առաջին երկու տուրերում միայն այս թիմերն են տարել երկուական հաղթանակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։