«Արարատ-Արմենիայի» հանդերձարանը «Դյուդելանժին» հաղթելուց հետո (ֆոտո)

22:02   22 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» խաղացողները հանդերձարանում ցնծությամբ են նշել հաղթանակը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» նկատմամբ

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2։1 հաշվով։

Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։