Միհրան Հարությունյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին

14:19   22 օգոստոսի, 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Մոսվկայում: 

«Սեպտեմբերի 7: Մոսկվա: Լուժնիկի։ MMA-ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ։»,- գրել է Հարությունյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը չէր մասնակցել Երևանում տեղի ունեցած Mix Fight 42 մրցաշարին: Հարությունյանը նշել էր, որ իրեն չի հաջողվել համաձայնության գալ ֆինանսական պայմանների վերաբերյալ: 

Посмотреть эту публикацию в Instagram

7 сентября. Москва, Лужники. Состоится турнир по ММА: Крепость Selection 5. Там я проведу свой 3 бой. Вход бесплатный. Встретимся на турнире! #venividivici . . Սեպտեմբերի 7: Մոսկվա: Լուժնիկի։ Կայանալիք MMA -ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ։

Публикация от Migran Arutyunyan (@maestro_migran)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։