Ռիբերի. Երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ «Ֆիորենտինա»

15:39   22 օգոստոսի, 2019

Իտալական «Ֆիորենտինայի» նորեկ Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ երջանիկ է Իտալիա տեղափոխվելու կապակցությամբ:

«Շատ երջանիկ եմ, որ հանդես եմ գալու «Ֆիորենտինայում»: Իմ ընտանիքի համար նոր փուլ է սկսվում: Այս քաղաքը շատ գեղեցիկ է: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու»,- Ռիբերիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ֆրանկ Ռիբերիի պայմանագրի ժամկետը Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ լրացել էր հունիսին: Ֆրանսիացի կիսապաշտպանը գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում: 

36-ամյա Ռիբերին «Ֆիորենտինայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։