Ռունին հարվածել է մրցակցին և հեռացվել

12:16   22 օգոստոսի, 2019

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 28-րդ տուրում «Դի Սի Յունայթեդն» ընդունել էր «Նյու Յորք Ռեդ Բուլսին»:

«Դի Սի Յունայթեդի» կազմում հանդես եկող անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին հանդիպման 21-րդ րոպեին հարվածել է մրցակցին և հեռացվել խաղադաշտից: Խաղի գլխավոր մրցավարը Ռունիին հեռացնելու որոշում ընդունել է VAR համակարգից օգտվելուց հետո:

«Դի Սի Յունայթեդը» պարտություն է կրել 1:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։