Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ

02:04   22 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնայնը սպիտակներով խաղաց ադրբեջանցի Շաքրիյան Մամեդյարովի հետ։ Կողմերը 54-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Մամեդյարովն ունի 2,5, Արոնյանը՝ 2 միավոր։ Առաջատարներ Ֆաբիանո Կարուանան եւ Վիշվանաթան Անանդը վաստակել են 3-ական միավոր։

Օգոստոսի 22-ին մրցաշարում հանգստյան օր է։ 6-րդ տուրում Արոնյանը կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։