Արթուր Վանեցյանը կասեցրել է 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժեր

21:02   21 օգոստոսի, 2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը:

Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի` անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը՝ որոշվել է կասեցնել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից երեքն արդեն մարված են), հայտնում է ՀՖՖ կայքը։:

Հաշվի առնելով ֆուտբոլ խաղի արդարության և հավասարության սկզբունքները՝ կասեցվել է նաև «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից չորսն արդեն մարված են) և «Բանանց», այժմ «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոյի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` յոթ խաղով որակազրկում, որից հինգն արդեն մարված են): Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։