Մոհամեդ Սալահ․ VAR-ի պատճռով ֆուտբոլը կորցնում է գրավչությունը

23:05   21 օգոստոսի, 2019

Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը դեմ է արտահայտվել կրկնապատկերի VAR մրցավարական համակարգին ֆուտբոլում՝ համարելով, որ դրա պատճառով ֆուտբոլը կորցնում է գրավչությունը։

«Ես չեմ հավանում այդ համակարգը։ Ես սիրում եմ իրական ֆուտբոլը՝ մրցավարների սխալներով, երբեմն խաղացողների ագրեսիվությամբ։ Ֆուտբոլիստներին վտանգավոր խաղից պաշտպանելը նորմալ է։ Միայն դրա համար պետք է ծառայի VAR-ը։

Ֆուտբոլն այսքան գրավիչ է նաեւ մրցավարների եւ խաղացողների սխալների, այլ ոչ սովորական երեւույթների շնորհիվ»,- Սալահի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից VAR-ը կիրառվում է նաեւ անգլիական Պրեմյեր լիգայի հանդիպումներում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։