Եվրոպայի լիգա․ «Դյուդելանժի» նախախաղային մարզումը Երեւանում (Live, ֆոտո)

19:12   21 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերայի ղեկավարությամբ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացնում է նախախաղային մարզում Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումից առաջ։

Օգոստոսի 22-ին «Դյուդելանժը» կհյուրընկալվի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»։ «Հանրապետական» ստադիոնում խաղը կմեկնարկի 19:00-ին:

Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ հանդես են եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արարատ-Արմենիան» չհաղթահարեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3), իսկ «Դյուդելանժը»՝ Մալթայի «Վալետայինը»՝ (2:2, 1:1)։

Եվրոպայի լիգայում երեւանյան թիմը դուրս է թողել Ջիբրալթարի «Լինքոլնին» (2:0, 2:1) եւ վրացական «Սաբուրթալոյին» (1:2, 2:0), իսկ «Դյուդելանժը»՝ մակեդոնական «Շկենդիային» (1:1, 2:1) եւ էստոնական «Նիմյե Կալյուին» (3:1, 1:0)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։