17:20 21 օգոստոսի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումների նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր։
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումներում կընդունի համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականներին։
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)
Կրկին հավաքական է հրավիրվել շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը, որը բաց էր թողել հավաքականի նախորդ հավաքը և հանդիպումները: Կալիսիրը ծրագրել էր իր հարսանյաց հանդիսությունը Եվրո-2020-ի վիճակահանությունից 1 տարի առաջ և ժամկետները փոփոխելու հնարավորություն չէր ունեցել:
Նա հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ներողություն խնդրել ինչպես գլխավոր մարզիչից, այնպես էլ խաղընկերներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և երկրպագուներից՝ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումներին չմասնակցելու համար: Պաշտպանը խոստացել է ներդնել իր բոլոր կարողությունները՝ Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումների ընթացքում օգտակար լինելու համար, հայտնում է ՀՖՖ կայքը։
Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.