«Լիոնը» մերժել է «Յուվենտուսին»

13:09   21 օգոստոսի, 2019

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն չի տեղափոխվի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է L'Equipe-ն:

«Լիոնի» ղեկավարությունը մերժել է «Յուվենտուսին», որը առաջարկ էր կատարել 23-ամյա հարձակվողի տեղափոխության համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» մասնագետները Դեմբելեի խաղին հետևում են դեռ նախորդ մրցաշրջանից, իսկ մեկնարկած մրցաշրջանում Դեմբելեի գրանցած տպավորիչ արդյունքները վերջնականապես համոզել են թուրինյան ակումբի ղեկավարությանը լուրջ քայլեր ձեռնարկել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման ուղղությամբ:

Դեմբելեն «Լիոնի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

23-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության մեկնարկած մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում Դեմբելեն Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։