Նեյմար. Երբ դու կեղծավոր ես, բոլորը քեզ սիրում են

12:50   21 օգոստոսի, 2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը նոր հրապարակում է արել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Բրազիլացի հարձակվողը մեջբերել է Բոբ Մառլիի հանրահայտ խոսքը. «Խնդիրն այն է, որ երբ դու անկեղծ ես, բոլորը քեզ անտեսում են, իսկ երբ կեղծավոր ես, բոլորը քեզ սիրում են»:

Դժվար է ասել, թե Նեյմարի հրապարակումն ինչ կապ ունի ֆուտբոլիստի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

27-ամյա հարձակվողի տեղափոխության շուրջ ՊՍԺ-ի հետ բանակցում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։