12:19 21 օգոստոսի, 2019Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսում», հայտնում է Marca-ն:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ և խորվաթ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց Իսպանիայի չեմպիոնին առաջարկել ակումբի 25-ամյա գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերը:
31-ամյա Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին: Ակումբի կազմում Ռակիտիչը մասնակցել է 170 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ:
Էմրե Ջանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Լիվերպուլից»: 29 խաղում Ջանը դարձել է 4 գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.