Մարկո Ասենսիոն քայլում է հենակների օգնությամբ

23:47   20 օգոստոսի, 2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ծնկահոդի վիրահատությունից հետո քայլում է հենակների օգնությամբ։ 23-ամյա ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել Ինստագրամում՝ գրառելով․

«Վիրահատությունից հետո անցել է երկու շաբաթ։ Քայլ առ քայլ շարժվում եմ լիարժեք վերականգնման։ Շնորհակալություն աջակցության համար։ Մենք չենք հանձնվում»։

23-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայքարում ստացել էր ձախ ծնկահոդի խաչաձեւ կապանների եւ մենիսկի պատռվածք։

Սպասվում է, որ նրա ապաքինման համար կպահանջվի 8-9 ամիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։