Իկեր Կասիլյասը հույս ունի խաղադաշտ վերադառնալ ձմռանը

20:50   20 օգոստոսի, 2019

Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չի ցանկանում ավարտել կարիերան եւ հույս ունի խաղադաշտ վերադառնալ ձմռանը, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։ Իսպանացի խաղացողը բուժհետազոտում կանցնի դեկտեմբերին։ Դրա արդյունքների հիման վրա էլ կընդունվի որոշում։

38-ամյա Կասիլյասը մայիսին սրտի կաթված ստանալուց եւ վիրահատվելուց հետո հայտարարել էր, որ վարչական պաշտոն կզբաղեցնի «Պորտուում»։ Սակայն նա չէր հայտարարել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Կասիլյասը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ, որը ներկայացնում է 2015 թվականից։

Դրանից առաջ նա խաղացել է Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն։ Լեգենդար դարպասապահը Իսպանիայի հավաքականում դարձել է 2010-ի աշխարհի չեմպիոն, 2008, 2012-ի Եվրոպայի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։