18:47 20 օգոստոսի, 2019Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ մի քանի տարի հետո կավարտի կարիերան։
«Իմ գլխավոր նպատակն է շարունակել այնպես, ինչպես հիմա է։ Ես հավանում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում այժմ։
Եթե 2-3 տարի հետո կարիերաս ավարտվի՝ շատ չեմ զարմանա։ Ես չեմ պնդում, որ այդպես կլինի, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- 52-ամյա Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։
Յուրգեն Կլոպը մարզչական կարիերան սկսել է գերմանական «Մայնցում» 2001-ին։ 2008-ին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան», 2015-ից աշխատում է «Լիվերպուլում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.