Nike-ը ներկայացված կլինի «Մեգասպորտում»

12:05   20 օգոստոսի, 2019

Մինչև օգոստոսի 23-ը հայտնի համաշխարհային խոշորագույն սպորտային ապրանքանիշներից մեկի՝ Nike-ի տեսականին ներկայացված կլինի «Մեգասպորտ» խանութների ցանցում։

«Առողջ ապրելակերպը և սոցիալական պատասխանատվությունը» «Մեգասպորտ»-ի ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն։ Լինելով այդ գաղափարների կրողը և տարածողը՝ մենք ուրախ ենք, որ մեկնարկում ենք համագործակցություն նույն գաղափարախոսությունը և մոտեցումները ունեցող Nike ապրանքանիշի հետ», - ասել է «Մեգասպորտ» խանութների ցանցի կոմերցիոն տնօրեն Հայկ Չիլինգարյանը։

Նա նշել է, որ «Մեգասպորտ»-ը ներկայցնում է իր հաճախորդներին համաշխարհային սպորտային լավագույն ապրանքանիշների տեսականիները, ուստի անհրաժեշտ էր, որ այդ ապրանքանիշների շարքում

ներկայացված լինի նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշ, ինչպիսին Nike-ն է։

Սպառողների շրջանում Nike-ի ճանաչելիության մակարդակի բարձր ցուցանիշի մասին են վկայում «Մեգասպորտ»-ի կողմից իրականացված շուկայական հետազոտությունների արդյունքները։

«Այն հարցին, թե որ սպորտային ապրանքանիշն եք նախընտրում և կցանկանայիք տեսնել «Մեգասպորտ»-ում, հարցվողների մեծ մասը առաջին հերթին նշել է հենց Nike-ը»,- պատմել է տնօրենը։

Հայկ Չիլինգարյանը հավելել է, չնայած որ, Nike-ը ներկայացված է Հայաստանում մի շարք այլ խանութներում, սակայն Մեգասպորտում առաջարկվող տեսականին կլինի ինքնատիպ և տարբերվող՝ մատչելի յուրաքանչյուր հաճախորդի համար։

«Մեգասպորտ»-ի խանութներում հաճախորդները կարող են գտնել նաև համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ ապրանքանիշներ, որոնք սիրված և ճանաչված են սպորտասեր հաճախորդների շրջանում։

Խոսելով ռազմավարության մասին՝ Չիլինգարյանը նշել է, որ Nike ապրանքանիշի ներկայությունը «Մեգասպորտ»-ում թույլ կտա էլ ավելի բարձրացնել խանութների ցանցի ճանաչելիությունը հասարակության շրջանում և ներգրավվել նոր հաճախորդների։

Այսպիսով, մի քանի օրից, «Մեգասպորտ» խանութները կհամալրվեն Nike ապրանքանիշի` տղամարդու և կանացի ինչպես ամենօրյա, այնպես էլ մասնագիտացված սպորտային հագուստի, կոշիկների և աքսեսուարների տեսականիով։

«Մեգասպորտ»-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս այլ խանութների ցանցի: «Գալաքսի» ընկերությունների խմբում, որը գործում է 1999 թվականից, աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։

«Մեգասպորտ»-ը սպորտային բազմաբրենդային խանութների ցանց է, որը իր հաճախորդին է ներկայանում սպորտային և ազատ ոճի հագուստների լայն տեսականիով, մարզասարքերով և սպորտային ամենատարբեր պարագաներով՝ գոհացնելով ամենախստապահանջ հաճախորդներին: Ցանցի առաջին խանութը հիմնադրվել է 2010 թ-ին:

«Մեգասպորտ»-ի հիմնական նպատակն է զարգացնել և բարձրացնել բնակչության մոտ հետաքրքրությունը սպորտի և առողջ ապրելակերպի նկատմամբ: Ընկերությունը համարվում է ավելի քան 20 եվրոպական ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը և այս ցանկը թարմացվում է տարեց տարի՝ շարժվելով ժամանակի և հաճախորդի պահանջներին զուգահեռ։ Վերջինս հնարավորություն է ընձեռում ներկայացնել ավելի քան 10 սպորտաձևերի ապրանքատեսակներ. թենիս, բոքս, լող, դահուկային սպորտ, ֆուտբոլ, ֆիթնես և այլն: Ընկերության բրենդ պորտֆոլիոն ներառում է EA7, Bogner, Le Coq Sportif, Technogym, Fila, Babolat, Butterfly, Scott, Speedo, Joma, Everlast, Jack & Jones, ONLY Play, Technica, Volkl, Trespass,Uvex, Converse և այլն: Ընկերությունը մշտապես հետևողական է իր հաճախորդների հանդեպ՝ ներկայացնելով բոլոր ապրանքանիշերի ոճային և տեխնոլոգիական վերջին նորությունները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։