«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել «Զենիթի» երկրորդ թիմի պաշտպանի հետ

20:36   19 օգոստոսի, 2019

Ռուսական «Զենիթի» երկրորդ թիմի կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանը մարզական կարիերան կշարունակի «Ալաշկերտում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա բարձրահասակ ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, նախորդ տարիներին հաջողությամբ հանդես է եկել ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում:

«Ուրախ եմ, որ համալրել եմ «Ալաշկերտի» կազմը: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ամեն ինչ կանեմ իմ նոր թիմին օգուտ տալու համար»,- ասել է «Ալոյանը» «Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

2019-ի մայիսին Ալոյանը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն չկարողացավ միանալ Մ-21 թիմին Ռուսաստանում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։